Մարդու հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների համար նախատեսված համակարգի մատակարարում

Ինժիներական քաղաքի նախագծի իրականացման շրջանակներում, Բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության կողմից հրապարակված մրցույթի արդյունքներով, «Ռեֆորս Գրուպ» ՍՊԸ-ն, հանդիսանալով g.tec medical engineering GmbH (Ավստրիա) ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ամբողջ Կովկասի տարածաշրջանում, իրականացրել է մարդու հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների համար նախատեսված համապարփակ «Ուղեղ–համակարգիչ ինտերֆեյս» (Brain–Computer Interface, BCI) համակարգի մատակարարում։
Մատակարարված համակարգը նախատեսված է մարդու ուղեղի էլեկտրոֆիզիոլոգիական ակտիվության բարձր ճշգրտությամբ գրանցման, վերլուծության և մեկնաբանման համար՝ ներառյալ հրահրված պոտենցիալների (Evoked Potentials, EP) և իրադարձությունների հետ կապված պոտենցիալների (Event-Related Potentials, ERP) ուսումնասիրությունները բազմամոդալ գրանցման եղանակով։ Սարքը հնարավորություն է տալիս իրականացնել գիտահետազոտական և կիրառական աշխատանքներ նեյրոգիտության, հոգեֆիզիոլոգիայի, ճանաչողական գործընթացների, ուշադրության, հիշողության, ընկալման և որոշումների կայացման մեխանիզմների ուսումնասիրման ոլորտներում։
Համակարգը նախատեսված է նաև նեյրոտեխնոլոգիաների զարգացման, նեյրոռեաբիլիտացիայի, բժշկական ինժեներիայի, ինչպես նաև կրթական և նորարարական ծրագրերի շրջանակներում կիրառման համար՝ նպաստելով Ինժիներական քաղաքում գիտահետազոտական միջավայրի ձևավորմանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը։
Բացի սարքավորման մատակարարումից, «Ռեֆորս Գրուպ» ՍՊԸ-ն ապահովել է համակարգի շահագործման և կիրառման համար անհրաժեշտ մասնագիտական ուսուցում՝ կազմակերպելով ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ուսուցման ծրագրեր g.tec medical engineering GmbH ընկերության բարձրակարգ մասնագետների անմիջական մասնակցությամբ։ Ուսուցումը նպատակաուղղված է եղել սարքի տեխնիկական հնարավորությունների լիարժեք յուրացմանը, ծրագրային ապահովման արդյունավետ կիրառմանը և հետազոտական աշխատանքների որակյալ իրականացմանը։


